Նոր 73 դեպք, բուժվածների թիվը` 43, մահվան ելքեր` 7, դեպքերի ընդհանուր թիվը 736 է. ՀՀ Առողջապահության նախարարություն

Կորոնավիրուսը շարունակում է իր տարածումը գտնել մեր երկրում՝ դառնալով նորանոր վարակների ու նույնիսկ ցավալի ելքերի պատճառ: Երեկվա օրը վիրուսի տարածման առումով, թերևս, ամենից ծանրն էր մինչ այս եղած օրերի համեմատությամբ:

Պատճառը նախ և առաջ նոր դեպքերի աննախադեպ մեծ թիվն էր. գրանցվել էր ավելի քան ինը տասնյակ հաստատված նոր դեպք: Մեծ ու աննախադեպ էր մեր տարածաշրջանի ու բնակչության թվի համեմատ մահերի թիվը՝ մեկ օրում մինչ երեկո հայտարարվեց երրորդ մահվան ելքի մասին:

Այսօրվա տեղեկությունները փաստում են, որ երեկվա համեմատ հաստատված դեպքերի թիվը նվազել է երկու տասնյակով: Այսօրվա հաստատված դեպքերը 73-ն են:

Կան նաև լավ նորություններ. աննախադեպ բարձր թիվ են կազմել նաև բուժվողները. ունենք արդեն 43 բուժված քաղաքացի: Նախարարը հայտարարել է, որ այսօրվա բուժվածները մեկ տասնյակի են հասնում:

Նախարարությունը հորդորում է շարունակել խստորեն հետևել սահմանված ցուցումներին ու պահել բոլոր կանոնները՝ նոր դեպքերից խուսափելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: