Նկարում օրվա հերթապահ անձնակազմն է, շնորհակալ ենք մեր բոլոր հերթապահ անձնակազմներից. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

COVID 19 վիրուսի՝ հայկական տարածաշրջան մուտք գործելուն պես Նորքի հիվանդանոցն անմիջապես անցնում է արտակարգ ռեժիմի և սկսում արտակագր ռեժիմով սպասարկել այցելուներին՝ կարողանալով արդյունավետ կազմակերպել և համակարգել այդ բարդ ու դժվարին գործընթացը:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաճախ են հրապարակվում երախտագիտության և գնահատանքի խոսքեր, դրսևորումներ: Հիվանդանոցի պաշտոնական էջն այս անգամ հրապարակել է այն բուժաշխատողների լուսանկարը, որվքեր, ինչպես գրառման մեջ է գրված, աշխատում են «դարպասի» մոտ, այինքն՝ ընդունարանում:

Նրանք են առաջին հերթին շփվում, ընդունում և ուղղորդում հիվանդանոց դիմած բոլոր հիվանդներին ու այցելուներին: Հենց նրանց է բաժին հասել ամենաբարդ աշխատանքներից մեկը՝ արագորեն կողմնորոշվել, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել և ուղղորդել բոլոր այցելուներին:

Առհասարակ, այս օրերին բժիշկները մարդկային և մասնագիտական մի յուրահատուկ փորձություն և քննություն են հանձնում: Դատելով նրանց մասնագիտական դրսևորումներից՝ նկատելի է, որ նրանք բավականին մեծ հաջողությամբ են կարողանում հաղթահարել իրենց առաջ ծառացած մասնագիտական դժվարությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: