Նիկոլ Փաշինյանն ուշ երեկոյան հանդիպել է Շուռնուխի բնակիչների հետ․ ահա թե ինչի մասին են նրանք զրուցել

Նիկոլ Փաշինյանն ուշ երեկոյան եղել է Շուռնուխում, որտեղ հանդիպել ու զրուցել է տեղի բնակիչների հետ, լսել նրանց առաջարկները համանքի զարգացման առաջիկա ծրագրերի հետ կապված։ Վարչապետը զարմացել է մի շուռնուխցու հարցից, թե ինքը վիրավորված է շուռնուխցիներից։

Վարչապետը նշել է, որ ինքը ոչ մի քաղաքացուց, առավել ևս համայնքից վիրավորվելու իրավունք չունի, հակառակը, շուռնուխցիներն իրենից պիտի նեղանան ու պահանջեն ինչ-որ բաներ։

Վարչապետի մոտ սահմանակից համանքի բնակիչները բարձրացրել են հողերի սեփականաշնորհման հարցը, ինչին ի պատասխան վարչապետը մանրամասնել է, որ բոլոր համայնքների հողերը սեփականաշնորհվել են, բացի Շուռնուխից, քանի որ նպատակ է եղել այդ հողերը հետ տալու։

Այս փաստը զարմացրել է տեղացիներին։ Վարչապետը նրանց խոստացել է սահմանազատման աշխատանքներից հետո լուծել նաև հողերի սեփականաշնորհման խնդիրը, ինչը տեղացիների հավանությանն է արժանացել։

Այս հանդիպման այլ ուշագրավ մանրամասներ՝ կից բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: