Նիկոլ Փաշինյանը ու Տիգրան Ավինյանը կարևոր հայտարարություններ են տարածել

Նիկոլ Փաշինյանը հայտնել է խստացված սահմանափակումները 10օրով երկարացնելու մասին․ «Այս պահին ունենք թոքաբորբով հիվանդ մոտ 90մարդ, որոնցից 30ի վիճակը ծանր է։ Իրավիճակը շատ ռիսկային է։ Կոչ եմ անում շատ լուրջ վերաբերվել այս խնդիրներին։

Պետք է միջոցներ ձեռնարկենք՝ վիճակը կառավարելու համար և ստիպված ենք մարդկանց կենսական իրավունքներ սահմանափակել, բայց, ինձ թվում է, ակնհայտ է, սա չենք անում որևէ քաղաքական նկրտումներով, այլ իրավիճակը կառավարելի պահելու և կորոնավիրուսը հաղթահարելու համար»։

Պարետ Տիգրան Ավինյանն էլ մանրամասնեց․ «Այս պահին ունենք 532 հաստատված, 30 բուժված և 3 մահվան դեպք։ Տարածումն արդեն կլաստերային է դարձել՝ լոկալ տարածման։ Բոլոր գործողությունները, որ նախաձեռնում ենք, գիտական հենքով են․ եթե սահմանափակումներ չձեռնարկեինք, մարտի 1ից բնակչության 75-80%ը վարակված կլիներ։ Մենք կանխարգելման գործողությունները հունվարի 31ից ենք սկսել։

Ինչի՞ համար են պետք հետագա սահմանափակումները՝ վարակի տարածման ինտենսիվության նվազեցման։ Այսինքն 1վարակակիրը որպեսզի 1ից քիչ անձի վարակի։ Այս սահմանափակումների արդյունքը տեսանելի ու դրական է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: