«Ներքաղաքական պայքարը խելահեղություն է»․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն Իլուրում որակում է տվել երկրում տիրող ներկայիս վիճակին՝ իր մասնագիտական դիտարկումն անելով։ Նա երկրում տիրող իրավիճակը պարզ սիլլոգիզմ է անվանել ու մի քանի կետով մանրամասնել իր տեսակետը։

Տեր- Պետրոյանը նշել է՝ կորոնավիրուսյան ախտը պատերազմ է հայտարարել Հայաստանին ու այդ պատերազմի վարման բեռն իշխանության ուսերին է։ Նրա խոսքով՝ իշպանության դեմ պայքարողները միտումնավոր կամ ոչ դավաճանում են ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը նա խելահեղություն է անվանել՝ նշելով՝ դա արդարացում պարզապես չունի։

Նշենք՝ վերջին օրերին բուռն դժգոհություն է բարձրացել որոշ զանգվածների մոտ՝ ուղղված հայաստանյան իրավիճակին։ Համավարակային այս ծանր օրերին սա իրապես կարող է կրկնակի հարված որակվել պետության դեմ, քանզի բարդ ժամանակները միավորում ու միասնականություն են պահանջում, ոչ թե պառակտում։

Հարկ է գիտակցաբար մոտենալ իրավիճակին ու գտնել համերաշխության ուղիներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: