Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը հուզիչ անդրադարձ է կատարել՝ ստեղծված իրավիճակն ակնարկելով։ ««Քամին շարժվող օդն է»,- ասել էր մեր ուսուցիչը․ «Մթնոլորտի ճնշման տատանումներն են, որ օդի հոսք են առաջ բերում»: Նա ճիշտ էր, բայց մենք էլի տարակուսում ու կասկածում էինք` չհասկանալով՝ օդն ինչո՞ւ պիտի շարժվեր համատարած օդի մեջ և այդ ի՞նչն էր, որ կարող էր նրան դուրս հանել ափերից, մղել քամու վերածվելու անփառունակ քայլին:
Իսկ քամին շարունակում էր փչել, և ջրերի վրա ալիքներ էին ծնվում, և շարժվում էր ամեն բան, ինչ կարելի էր շարժել, և լողում էին ամպերն ուրիշ ամպերին հետամուտ, և գալիս էր տխրությունը՝ քամու միալար սուլոցի հետ, որովհետև ուրախ քամիներ չեն լինում, ինչպես որ մի աչքը չի կարող ժպտալ, երբ մյուսն արտասվում է:
Հետո մո լեգնեցին քամիները, իսկ մենք քամու բերանն ընկած խաշամի պես քշվում էինք հողմահալած ու կրկին չէինք հավատում շարժվող օդի մասին պատմությանը, քանի դեռ մի օր օդը չնոսրացավ և շնչահ եղձ լինելու սար սափը չծ եծեց մեր պատուհանը՝ աշնան պաղ թափառի նման:
Քամին ինչպես կար, այդպես էլ մնաց` շարժվող օդ, իսկ մեր կասկածները երբ վերջապես փարատվեցին, արդեն շատ-շատ հեռվում էինք` քշված, վտարված, մոլորված ու անփարատ: Քամին մեզնից թերահավատի հատուցման գինն էր վերցրել»։