«Մնա»․Էրիկը հայերեն ներկայացրել է Շառլ Ազնավուրի չքնաղ երգերից մեկը

Վաղը Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն է, իսկ այդ նշանավոր օրվան ընդառաջ շատերը որևէ կերպ փորձում են հիշել ու հիշատակել մեծն շանսոնյեի ծննդյան օրը։

Երգիչներից Էրիկ Կարապետյանը հանդես է եկել մի գեղեցի ազնավուրյան երգի հայերեն կատարմամբ։ Երգի բառերը թարգմանված տարբերակով բավականին սիրվել էին մինչ այս ռոմանտիկ ստեղծագործությունների սիրահարների կողմից։

Երգի խոսքերը թարգմանել է Սամվել Գասպարյանը, իսկ երաժշտությունն ազնավուրյան է։ Էրիկը երգը ներկայացնում է սև ու սպիտակ գունայի ֆոնի և մինիմալիստական պատկերների համադրությամբ ստեղծված տեսահոլովակի միջոցով։

Տեսահոլովակի ռեժիսորը Սերգեյ Դավթյանն է։ Երգի թեմատիկան մեծ ու կրքոտ սերն է։ Սիրելի էակի հանդեպ ունեցած նուրբ ու գեղեցիկ ապրումների նկարագրությունների շարք է ստեղծագործությունը, որը բխում է հոգու խորքից ու դիպչում ունկնդիրների սրտերին։

Էրիկի մատուցմամբ չքնաղ ու սրտառուչ ազնավուրյան ստեղծագործություններից մեկի հայերեն մշակված տարբերակը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: