Մի քանի վարժություն՝ 6-րդ զգայարանը զարգացնելու համար

Յուրաքանչյուրս էլ ունենք 6-րդ զգայարան, սակայն այն բոլորի մոտ զարգացած չէ։ Սակայն դա ևս կարելի է զարգացնել մարզումների միջոցով։

Օգտագործե՛ք խաղաքարտերը։ Շրջե՛ք խաղաքարտերը հակառակ կողմ, վերցրե՛ք դրանցից մի քանիսը և փորձեք հասկանալ, թե ինչ քարտեր են Ձեր ձեռքում։ Կարող եք նաև փակել աչքերը։ Արդյունքն անպայման գրի առեք։

Սովորե՛ք նայել ձեր ներսը։ Պետք է լսեք ներքին ձայնին։ Թուլանալու և ինքներդ ձեզ հետ ներդաշնակության մեջ լինելու համար հատկացրե՛ք օրական 10 րոպե, և արդյունքը երկար սպասեցնել չի տա։

Գլուխն ազատե՛ք անպիտան մտքերից։ Սթրեսային իրավիճակներում ինտուիցիան հնարավոր չէ օգտագործել։

Մշտապես զարգացրե՛ք Ձեր 5 զգացմունքները։ Շոշափելը, հոտառությունը, լսողությունը, տեսողությունը, ճաշակը 6-րդ զգայարանի համար ալիքներ են։ Ընտրե՛ք մեկ օբյեկտ և փորձեք հիշել այն՝ բոլոր մանրամասնություններով։

Մարզել կանխազգացումը։ Նստե՛ք հատակին, փակե՛ք աչքերը, իսկ հետո մտովի պատկերացրեք վայրը, որտեղ պետք է լինեք մոտ ապագայում։ Պատկերացրեք Ձեր զգացումները։ Նախագծե՛ք սեփական հույզերը։

Ձեզ լրտես զգացեք։ Ընտանիքի անդամներից մեկին խնդրեք մեջքի հետևում ինչ-որ մի առարկա պահել, իսկ դուք փորձեք նկարագրել այն։

Մշտապես մարզվեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: