Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ցուցադրել են որդու դեմքը

Հրաշալի զույգ Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանի փոքրիկ որդին քառասուն օրական է։ Ընտանեկան տոնի առթիվ զույգը հրապարակել է ջերմագույն կադրեր՝ ցուցադրելով բալիկի դեմքը։ Շողակաթ եկեղեցում արված կադրերում ծնողները հրաշալի տեսք ունեն։ Նրանք գրկել են փոքրիկ Ռոբերտին ու ջերմորեն նայում են միմյանց։

Միհրանը կադրն այսպես է մակագրել․ «Թող Աստված օրհնի ու պահպանի քեզ մեր տղա», իսկ Արփին՝ այսպես․ «Մեր տղա… Աստված պահապան լինի քեզ ու աշխարհի բոլոր մանուկներին»։

Գեղեցկագույն զույգը որդու կարևոր օրվա համար ճերմակ հագուստ է ընտրել։ Արփին փայլուն ատլասե երկարաթևք զգեստ է կրում։ Նա մազերն ուղիղ է հարդարել՝ բաց թողնելով ուսերին։ Թեթև շպարն էլ ընդգծում է նրա բնական գեղեցկությունը։

Միհրանը ճերմակ վերնաշապիկ և բաց կապույտ ջինս է կրում։ Իսկ փոքրիկ Ռոբերտը հայրիկի պես է հագնված․ ճերմակ շապիկ՝ նկարով, ջինսեր և սպիտակ կոշիկներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: