Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանն անակնկալ ունեն

Ասղտային հրաշալի զույգ Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը հիանալի անակնկալ են պատրաստել։ Նրանք երգարվեստի ստուդիա են բացել, որտեղ կարող են ուսանել վեցից քսանհինգ տարեկան բոլոր ցանկացողները։ Սա հրաշալի հնարավորություն է, վստահաբար, բոլորին դուր կգա։

Հատկապես ուրախ կլինեն զույգի արվեստի սիրահարներն ու հավատարիմ երկրպագուները, որոնք կկարողանան մոտիկից շփվել կուռքերի հետ և լսել նրանց կարևոր խորհուրդները։ Զույգը հրաշալի պրոմո հոլովակ է ներկայացրել, որտեղ ներկայացնում է ստուդիան և հրավիրում բոլորին։

«Դե ինչ, եթե սիրում եք երգել, հրավիրում ենք Ձեզ Panarmenian Media School -ի նորաբաց երգարվեստի ստուդիա, որը կղեկավարենք մենք՝ ես և Արփի Գաբրիելյանը։ Խոստանում ենք, որ շատ հետաքրքիր է լինելու»,- գրել է Միհրանը՝ պրոմոյին կից։

Հրաշալի զույգը շլացուցիչ լուքերով քայլում է և քայլելով ներկայացնում՝ ինչպես կարելի է գրանցվել և սկսել ուսումն իրենց մոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: