Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ են հրապարակել

Հրաշք զույգ Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը հիանալի լուսանկարներ են զետեղել իրենց էջերում։ Զույգը համագործակցում է «Ալեքս» խանութների հետ և հատուկ հավաքածու է ներկայացրել իրենց համար։

Գեղեցիկ լուսանկարում Արփին ծավալուն շապիկ է կրում՝ կիպ շորտերով և ծավալուն մարզակոշիկներով։ Լայն կանաչ շապիկին մուլտհերոս պինգվիններ են պատկերված։ Միհրանը նույն գույնի շապիկ է կրում՝ առանց պատկերների։

Զույգը մակագրությունում նշել է՝ շապիկները կան և՛ կանանց, և՛ տղամարդկանց, և՛ բալիկների համար։ Մինչ այս Արփին իր սթորիներում ներկայացնում էր նախապատրաստական ընթացքը՝ նշելով՝ պատկերներն է ընտրում հավաքածուի համար։

Նա նաև արտադրամաս է մեկնել՝ ինքնուրույն մասնակցելու հրաշալի շապիկների ստեղծման աշխատանքներին։

Ի դեպ, սա զույգի առաջին համատեղ լուսանկարներն են՝ հրաշք բալիկի՝ Ռոբերտի լույս աշխարհ գալուց հետո։ Մինչ այս զույգն առանձին է լուսանկարվել փոքրիկ հրաշքի հետ, որն օրերս մեկ ամսական է դարձել։

Понравилась статья? Поделиться с друзьями: