Միխայիլ Գալուստյանն առողջական լուրջ խնդիրներ ունի

Հայ հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Վերջին շրջանում նրա մոտ խնդիրներ կային բիզնեսում՝ նրա երկու խոշոր նախագիծը սնանկացավ։ Իսկ երեկ հայտնի է դարձել, որ առողջական վիճակն էլ է վատացել։

Հումորիստը դիմել է քաղաքի հիվանդանոցներից մեկը՝ սրտի ցավի գանգատներով։ Բժիշկները քառասունամյա արվեստագետի մոտ ոչ ստաբիլ ստենոկարդիա են ախտորոշել, որը հետագայում կարող է լուրջ հետևանքների բերել, եթե չզբաղվել խնդրով։ Միխայիլը դեռ չի մեկնաբանում իր վիճակը՝ նախընտրելով երկրպագուների հետ միայն դրական լուրերով կիսվել։

Նա երբեք չի խոսում ինքնազգացողությունից, բայց միշտ շեշտում է՝ շատ ու քրտնաջան աշխատում է, ինչն էլ իր ցանկալի արդյունքին է բերում։

«Փողն ինձ երջանկության համար է պետք։ Երբեք գրազ չեմ գալիս փողի վրա։ Երկնքից ոչինչ չի ընկնում։ Ամենը, ինչ ունեմ, քրտնաջան աշխատանքից արդյունքն է»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: