«Միայն այս ձևով մենք կարող ենք օգնել մեր երեխաներին»․ Մերի Սարիկյան

Բլոգեր և գրող Մերի Սարիկյանը կարևոր անդրադարձ է կատարել բալիկների դաստիարակությանը։ «Գիտականորեն կարո՞ղ է կանխորոշվել, արդյոք երբ երեխան մեծանա սխալ որոշումներ կկայացնի, թե՞ ոչ: Ո՞րն է մեր դերը որպես ծնող… Ամենակարևոր գործոններից մեկը համարվում է էմոցիոնալ ապահովության զգացման միջին չափաբաժնի ապահովումը, որը երեխան պետք է զգա իր մանկության ընթացքում:

Բոլորիս համար պարզ է, որ բռ նությունը երեխայի կյանքում սար սափելի հետք կարող է թողնել: Դրա համար եկեք անդրադառնանք ավելի նուրբ երանգներին: Շատ ծնողներ լավ են վերաբերում երեխաների հետ, չեն բռ նանում, ասում են, որ սիրում են, բայց ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ քննադատական կամ հեգնական վերաբերմունք են ցուցաբերում երեխաների հանդեպ: Երեխան նրանց հետ լարված է զգում իրեն: Ծնողի նման վերաբերմունքը երեխայի մեջ հետք է թողնում: Նման ծնողները երեխային ստիպում են մտածել, թե իրենք զգայական առումով ոչ կարևոր են: Նման պարագայում երեխան կարող է անտեսված զգալ իրեն:

Փոխարենը մենք պետք է փորձենք երեխայի հետ խորը կապ ստեղծել: Այնպես անել, որ երեխան զգա, որ ծնողներն իրեն հասկանում են: Միայն այդպես կարող ենք նրան ապահովության զգացում փոխանցել, ինչը խիստ կարևոր է առողջ մարդ մեծանալու համար:

Մենք պետք է այնպիսի ծնողներ լինենք, որոնք երեխաներին էմոցիոնալ առումով չեն կոտրում, իսկ երբ այդպես վարվում են, չեն ամաչում ներողություն խնդրել: Միայն այս ձևով մենք կարող ենք օգնել մեր երեխաներին, որպեսզի նրանք մեծանան երջանիկ և ինքնավստահ մեծահասակներ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: