«Մեր Սուրբ երկիրն անտերության է մատնված»․ Մանուել Մանուկյանը բաց նամակով դիմել է Սամվել Կարապետյանին

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը բաց նամակով դիմել է գործարար Սամվել Կարապետյանին։ «Հարգելի Սամվել Կարապետյան, միշտ հարգել և սիրել եմ Ձեզ, Ձեզ շատ եմ հարգել Ձեր լուռ և համեստ լինելու համար, դուք չեք ստել և փիառվել, միշտ եղել եք լուռ և շատ գործ եք արել մեր սուրբ երկրի համար։ Ես որպես Հասարակ քաղաքացի, որպես Արցախյան այս պատե րազմի վի րավոր, որպես ակտիվ երիտասարդ, խնդրում եմ հենց դուք ինձ և իմ նմաններին ուղղություն ցույց տաք, օգնեք մեր սուրբ երկիրը փրկենք, օգնեք ամուր հիմքերի վրա դնենք մեր երկիրը, մարդիկ հուսահատված, ընկճած և ցա վերի մեջ են, շատերը պատրաստվում են հեռանալ Հայաստանից, մարդիկ հացի գումար ունենալու խնդրի առաջ են կանգնած, դիմացը ձմեռ է, այսքան զո հվածներ և վի րավորներ, բա նկերի և վարկերի տակ ճռացող խեղճ և անճար քաղաքացիներ, սոված մանուկներ, հոգիս տանջվում է, օրերով մտածում եմ՝ ես որ ճանապարհը բռնեմ, ում օգնեմ, ինչ անեմ, որ այս հուսահատված ժողովրդի վիճակը լավանա։

Ինչու հենց Ձեզ գրեցի, որովհետև դուք իրոք սիրում եք Հայաստանը, դուք փողի խնդիր չունեք և շատերի նման չեք թալանի երկիրը, դուք տեսած զարգացած և հզոր մարդ եք, բացի այդ շատ լավ կապերի մեջ եք ՌԴ ղեկավարի հետ և Հայաստանի համար ամենակարևոր բանը ՌԴ ի հետ լավ լինելն է։ Այդքան տանջվում անում եք Հայաստանի համար, բայց մեկը գալիս թալանումա, մեկը գալիս հանձնումա, խնդրում եմ, բռնեք գլխից և ամեն բան ինքներդ արեք, որ Ձեր այսքան արած ջուրը չգցեն, թուրքին չթողեն, այդքան կառուցեցիք Արցախը, բայց քանդեցին ամեն բան։ Գիտեք, ես պատկերացնում եմ Ձեր հոգու ցա վը այսօր, ես գիտեմ որ շատ մտահոգ եք, հավատացեք մեր Սուրբ երկիրն անտերության է մատնված։ Ես անկուսակցական եմ, ես ապաքաղաքական մարդ եմ, բայց առաջնագծում տեսնելով, թե հերոս զի նվորը ոնց է կտոր ֊կտոր լինում իմ սուրբ Հայրենիքի համար, հետո հետ եմ գալիս թիկունք և տեսնում եմ, ոնց է այդ հերոս զի նվորի ծնողը խեղճացել, հուսահատվել, տեսնում եմ շուրջս վախեցած և երկիրը լքել ցանկացող բազմաթիվ մարդկանց, հոգիս չի դիմանում, ես չեմ հանձնվում, ես գիտեմ որ կան Ձեզ նման հզոր տղեք, ավագ եղբայրներ, երկիրը սիրող հայեր, որ իմ նման տղեքին կուղղորդեն։ Դուք շատ ճանապարհ եք անցել, Ձեր մոտից շատ բան է երևում, կարծում եմ որ ոչ թե պիտի ամբոխը որոշող լինի, այլ տեսած ու փորձարու մարդիկ որոշեն և ամբոխին դա բացատրեն, ամբոխը իր լավն ու վատը չի կարող հասկանալ, որովհետև իր մոտից շատ բան չի երևում։ Ինչու եմ ես Ձեզ շատ վստահում և այս օրհասական պահին դիմում հենց Ձեզ, որովհետև դուք գործի մարդ եք, դուք ստեղծած ունեք և ռեալ եք։

Այսօր շատ քիչ կան գործի մարդիկ, այսօր շատացել են ճոխ խոսքեր ասող և մարդկանց հույզերը զգացմունքներն ավերող մարդիկ։ Եթե անգամ Դուք չեք մտնում այսօրվա Հայաստանի կեղտոտ և կոր ծանիչ քաղաքական կյանքի մեջ, ասեք այդ անձնավորության, հուշեք, հասկացրեք , ով Ձեր կարծիքով կարող է առաջնորդել, ես որպես հասարակ քաղաքացի չգիտեմ ով է ճիշտ, ով է խաբում, այնքան են խաբել, որ մոլորվել ենք, ում վստահել, որն է իմ երկրի համար լավը, չեմ հավատում սուտ խոստում տվողների և աթոռակռիվ անողներին և այդ աթոռին նստելու պատասխանատվությունը չգիտակցողներին, վստահաբար Ձեզ ասում եմ, իմ նման մտածում են բազմաթիվ քաղաքացիներ, մարդիկ խաբված, հուսահատված և շատ ընկճված են։ Ես պատրաստ եմ ամեն կերպ նվիրվել և պայքարել մինչև վերջին շունչս իմ Հայրենիքի համար, իմ ժողովրդի, միայն իմանամ, որ իսկապես ժողովուրդը և երկիրն են օգտվելու։ Այս կյանքից ոչ ոք ոչինչ չի տանելու, ամենամեծ գանձերն Աստծո մոտ են և Ամենազոր Աստված է մեզ տալու։ Եկեք ամեն մեկս, նորից ու ժ գտնենք մեր մեջ, հիշենք մեր անմահ հերոսներին և բոլորին ստիպենք ապրել, չհանձնվել և հզորացնել Սուրբ Հայրենիքը։

Ես հարգելով և վստահելով Ձեզ, այս նամակն անկեղծ և սրտացավ լինելով գրեցի և անպայման կսպասեմ որևիցե արձագանքի, ցանկացած մակարդակի արձագանք, դա Դուք որոշեք, բայց խնդրում եմ Ձեզ որպես հզոր Հայի, Ձեր մոտից շատ բան է երևում, դրա համար կարիք ունենք Ձեր ցույց տված ճանապարհի։ Աստված պահապան և օգնական բոլորիս»։

Понравилась статья? Поделиться с друзьями: