Մեր ընտանիքի բոլոր անդամների թեստերը, ցավոք, դրական են. Ն. Փաշինյանը պատմել է, թե ինչպես է վարակվել

Առավոտյան ուղիղեթերային միացման միջոցով վարչապետ Ն. Փաշինյանը հայտնեց, որ իրենք ընտանիքով թեստավորում են արել, ինչի արդյունքում նրանց մոտ վիրուսի առկայություն է հայտնաբերվել: Թեստավորման նպատակը համոզվելն է եղել հակառակում:

Վարչապետը պատմել է, որ նպատակ է եղել սահմանային գոտի մեկնել, ուստիև ցանկացել են համոզվել, որ իրենք վիրուսակիր չեն, բայց հաստատվել է հակառակ պատկերը: Նրանց մոտ ախտանշաններ չկան, պարզապես հարկ է մեկուսանալ, որ վարակի աղբյուր չդառնան:

Ն. Փաշինյանն ասել է, որ մոտավորապես գլխի է ընկնում, թե որտեղ և ումից է վարակվել: Ենթադրում է, որ դա եղել է խորհրդակցության ժամանակ: Նա նկատել է, որ խորհրդակցության ժամանակ բաժակով ջուր մատուցող աշխատակիցն առանց ձեռնոց է բաժակը մատուցել: Նա վարչապետի կողմից նկատողություն է ստացել:

Ն. Փաշինյանը ենթադրում է, որ այդպիսի դեպք էլի է եղել, բայց ինքը միայն այդ ժամանակ է նկատել: Այդ աշխատակցի մոտ էլ է վիրուս հայտնաբերվել:

Մեր թեստը, ցավոք, դրական է։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 31 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: