«Մեր ընտանիքը շուտով կհամալրվի». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

Այսօր բոլորը ջերմորեն շնորհավորում են մայրերին, կանանց մայրության բերկրալի տոնի առիթով։ Շնորհավորողներից ամեն մեկը փորձել է յուրովի հաճելի կերպով շնորհավորել՝ փոխանցելով լավ ու հաճելի տրամադրություն։

Այդպիսի լավ տրամադրություն է իր շնորհավորանքով փոխանցել նաև Ալեն Սիմոնյանը։ Նա շնորհավորելով բոլոր տիկնանց, գրել է, որ շուտով իրենց երիտասարդ ընտանիքում նոր համալրում է սպասվում, քանի որ նրա կինը բալիկի է սպասում։

Ալեն Սիմոնյանի կինը Մարիամ Մարգարյանն է։ Նրանք միասին ունեն մեկ դուստր, ում անունը Վիկտորիա է։ Բացի Վիկտորյան՝ Ալեն Սիմոնյանը մեկ որդի էլ ունի՝ Ռոբերտը, ով տարիքով ավելի մեծ է Վիկտորյայից։

Ալեն Սիմոնյանը նաև ուրախությամբ տեղեկացրել է, որ իրենց բալիկը տղա է լինելու, և Հայաստան աշխարհում ավելանալու է ևս մի որդի։

Օգտատերերը աչքալուսանք են տվել Ա․ Սիմոնյանին՝ շնորհավորելով նրանց ընտանիքին և ցանկանալով, որ բոլոր բալիկները առողջ մեծանան։

Понравилась статья? Поделиться с друзьями: