«Մեր գյուղերը տալիս են, ջայլամի պես գլուխներս մտցրել ենք ավազի մեջ»․ Ֆաինա Հարությունյան

Տաղանդաշատ դիզայներ Ֆաինա Հարությունյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Մենակ մի բան չեմ հասկանում, ե՞րբ մենք դարձանք սենց անտարբեր… Մեր գյուղերը տալիս են, ջայլամի պես գլուխներս մտցրել ենք ավազի մեջ կամ ասում ենք՝ մերը չէր… Լավ, երբ դարձանք սենց, որ հայ տղամարդիկ ասում են․ դե չէ ձև չկա թուրքը մոտիկ գա…

Ինչի էլեկտրիկ-Երևանի համար դուրս եկաք փողոց, իսկ տուն տալուց մնացիք տանը… Չեմ ասում եկեք միտինգ, բայց չեք ուզում վեր կենաք ու պահանջեք Ձեր տները… ՆԱԽԿԻՆ բառն էնքան են Ձեզ ասել՝ թուրքը մտելա մեր տուն, իսկ դուք ասում եք լավա, մենակ նախկինը չգա… Ես մեր մասին ուրիշ կարծիք ունեի՝ ՀԶՈՐ ենք, ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ ենք, ՀՈՂ ՏՎՈՂ ՉԵՆՔ, ՔՐԻՍՏՈՆՅԱ ենք ու մեր նմանը չկա։

Ի՞նչ եղավ մեր հետ։ Լավ ինչքա՞ն ենք լռելու։ Երևանում կային թաղամասեր, որ խորհրդային միության ժամանակ թուրքեր էին ապրում։ Հիմա գան Ձեր տուն, ասելու եք․ «Դե Սովետի ժամանակ իրանցն էր։ Ու 10 ժամվա մեջ կդատարկեք, կգնա՞ք»։ Ե՞րբ դարձանք այսքան անտարբեր։ Լավ ոնց ենք ապրելու…

Հ.Գ. Նախկինը, ներկան կապ չունեն.․․ Խնդիրը մեր մեջա… Իսկ մենք «հիվանդ» ենք ու չեմ հասկանում անբուժելի թե չէ…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: