«Մենք պիտի ապրենք, որ ապրեցնենք մեր հերոս տղաների սխրանքները…»․ Մերի Սարիկյան

Բլոգեր և գրող Մերի Սարիկյանը հուզառատ գրառում է կատարել․ «Ներաշխարհս տակնուվրա է լինում, հակասական զգացումները շնչահե ղձ են անում ու սեղմում կոկորդս… Սիրտս մղ կտում է ամեն կորած կյանքի համար… Ուզում եմ գգվել երկրիս, ամուր առնել գրկիս մեջ ու պաշտպանել աշխարհից, հեռու վանել չ ար ուժերին, վեր քը ծածկել համբույրներով, ապաքինել… Ախ թե միայն կարողանայի..․ Վեր քս խորն է, հոգիս լալիս է… Հավատը բայց, հավատը սրտումս է…

Ու պարտքն եմ իմ համարում մաքրելու աչքիս արցունքը, գոտեպնդելու հոգիս և հավատալու, ամբողջ ուժով հավատալու, խենթի պես, խելագարի նման ՀԱՎԱՏԱԼՈՒ… ու յուրաքանչյուրս պիտի դա անենք… հավատն ու ժ ունի, հավատը մեր զի նվորի հանդեպ, մեր ժողովրդի հանդեպ, հավատն առ Աստված․․․

Մենք պիտի ապրենք, որ ապրեցնենք մեր հերոս տղաների սխրանքները… Մենք պիտի հավատով զի նված չընկրկենք, որ մի պատմական հաղթանակ կերտենք, որ այդ հերոս տղերքը անմա հանան նաև պատմության մեջ, որ հաջորդ սերունդներն էլ իմանան նրանց կերտած հաղթական բեկումը՝ մեր ժողովրդի պատմության մեջ:

Մենք պիտի համախմբվենք էլ ավելի ամուր, չհուսալքվենք, չպառակտվենք: Մեր սիրո, հավատքի և ամենակարևորը խելքի դիմաց, բար բարոս ների զոմ բիացած ուղեղները ոչինչ են… Մենք պիտի հավատանք, խենթի նման, խելագարի պես, ամբողջ ու ժով հավատանք…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: