«Մենք միմյանց հոգիները գիտենք․․․»․ Նանե Արզումանյանը շնորհավորել է Մարիամ Փաշինյանին․ այսօր Մարիամի ծննդյան օրն է

Այսօր՝ նոյեմբերի տասնչորսին, Մաիամ Փաշինյանը տոնում է տարեդարձը։ Վարչապետի դստերը արդեն հասցրել են շնորհավորել նրա մտերիմներն ու հարաատները։ Այս առիթով Նանե Արզումանյանը նույնպես ջերմ շնորհավորանքով է հանդես եկել։

Նանեն հանրայնացրել է Մարիամի հետ համատեղ լուսանկար, որին կից գրառման մեջ նշել է, որ իրենք միմյանց հոգիները լավ են ճանաչում, այնուհետև ջերմ բարեմաղթանքներ է հղել։

Ինչպես հայտնի է, Նանեն և Մարիամը մտերմիկ ջերմ հարաբերություններ ունեն։ Նանեն մասնավորապես գրել է․ «Այսօր իմ Մարիամի տարեդարձն է։

 

Սիրում եմ քեզ և ուզում, որ միշտ երջանիկ լինես։ Մենք միմյանց հոգիները գիտենք, ինչը թույլ է տալիս ցանկացած իրավիճակում լինել սթափ և ճիշտ։ Հիմա էլ և հավերժ պիտի ջղայնանամ տարօրինակ երևույթներից, իսկ դու ստիպես սիրով նայել ամենին և անցնել առաջ։

Մենք կարող ենք նստել, ժամերով լացել և հետո ժպտալ աշխարհին ու այդպես կլինի միշտ։ Ժպտա այսօր, քո օրն է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: