«Մենք այս պատե րազմը պարտվել էինք վաղուց»․ Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Մենք սար սափելի ծանր ենք տանում այս պարտությունը և դա բնական է: Սակայն մենք այս պատե րազմը պարտվել էինք վաղուց: Խոսքը բուն Արցախի Հանրապետության (ԼՂԻՄ տարածքով) մասին չէ, այլ ազատագրված շրջանների, որոնք հիմա անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Մենք կարող ենք անվերջ մեղադրել ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Եվրոպային, սակայն ինչ ենք մենք արել, որպեսզի այդ շրջանները համարվեին Արցախի Հանրապետության անքակտելի մաս։ Փորձեմ օրինակի վրա բացատրել, որ միտքս պարզ լինի: Արաբա-իսրայելական պատե րազմի ժամանակ Իսրայելը գրավում է Պաղեստինին պատկանող Հորդանան գետի Արևմտյան ափը և հայտարարում, որ դա օգտագործելու է որպես անվտանգության գոտի, որպեսզի արաբները չկարողանան հր թիռակո ծել Իսրայելի քաղաքաները:

Պատե րազմից հետո արաբական երկրների համատեղ ջանքերով թե՛ ՄԱԿ-ը, թե՛ տարբեր պետություններ և կառույցներ պահանջում են հրեաներին զո րքը դուրս հանելու գրավյալ տարածքներից, այդ թվում Ռուսաստանը: Իսրայելը դա չի անում և փոխարեն այդ տարածքները սկսկում է կատաղի տեմպերով վերաբնակեցնել իր քաղաքացիներով: Հասկանալով, որ դժվար թե լինեն մարդիկ, որ ցանկանան գնան եվ կամավոր ապրեն արաբների հարևանությամբ, որոնք դա իրենց հողերն են համարում, հրեաները բացառիկ գրավիչ պայմաններ են առաջակում՝ համարյա ավճար առանձնատներ, ֆինասական փոխհատուցումներ, պետական վճարումներ և մի շարք առավելություններ:

Ի վերջ Արևմտյան ափն ամբողջովին վերաբնակեցվում է և, երբ հիմա Իսրայելին ասում են դուրս արի տարածքներից, պատասխանում է, որ չի կարող, քանի որ այդ տարածքների վրա իր քաղաքացիներն են ապրում, որոնց անվտանգությունն ինքը պարտավոր է պաշտպանել: Ըստ վերջին տվյալնների, չնայած ՄԱԿ-ի որոշման, որ հորդորում է Իսրայելին լքել այդ տարածքները, Իսրայելը հայտարարել է, որ պատրաստվում է այդ տարածքը բռ նակցել իրեն: Եվ կբռ նակցի: Հիմա վերադառնանք Հայաստան: Երեսուն տարի ժամանակ ունեինք ազատագրված տարածքները վերաբնակեցնելու: Արվե՞լ է։ Ոչ: Ինչպես ամայի տարածքներ եղել են, այնպես էլ մնացել են ու դեռ զարմանո՞ւմ ենք, որ աշխարհն ասում էր ետ վերադարձրեք։

Երեսուն տարի ժամանակ ունեինք Արցախի բնակչության թվաքանակը եռապատկելու կամ ազռնվազն կրկնպատկելու, ոչ միայն բնական ծնելիությամբ: Արվե՞լ է։ Ոչ: Արցախի բակչությունը պատե րազմից առաջ նույնքան էր, որքան ԽՍՀՄ կազմից դուրս գալու ժամանակ: ՀՀ-ից և Արցախից արտագաղթում էին, իսկ Ադրբեջանի բնակչության թվաքանակը ավելանում էր, չնայած այնտեղ էլ արտագաղթ կար: Հիմա ո՞ւմ ենք մեղադրում, հետաքրքիր է։ Պատե րազմը միայն բա նակը, զե նք զի նամթերքը չէ: Պատե րազմը ստրա տեգիա է, Հաղթանակը ճիշտ մտածված ստր ատեգիական քայլերի արդյունք: Թուրքերը զե նքով չէ, որ հաղթում են միայն, այլ իրենց ստր ատեգիական մտածողությամբ գրավում են տարածքը, վերաբենակեցնում և բազմանում: Դա անում են այնպիսի տեմպերով, որ մի քանի տասնամյակ անց սկսում են գերակշռել բնիկներից:

Եթե չլիներ արցախյան առաջին պատե րազմը, հիմա ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը կազմելու ենք ադրբեջանցիներ , իսկ եվս հիսուն տարի անց 50 տոկոսը: Ստիպված եմ կրկնվել՝ պարտությունները երբեմն ավելի մեծ դասեր են իրենց մեջ պարունակել, քան հաղթանակները: Մենք իսկապես լրջանալու և լրջագույն հետևություններ անելու կարիք ունենք, որպեսզի կրկին չկանգնենք նույն կոտրած տաշտակի առաջ: Բա նակը, զի նվորը պետք է լինեն պետության, պետականության պաշտպանության վերջին սահմանագիծը, այլ ոչ առաջին: Պետք էր, պետք է անել ամեն ինչ, որպեսզի հաղթանակը կերտվի առանց զի նվորի ամիջական մասնակցության, ինչպես անում են պրագմատիկ ազգերն ու ժողովուրդները»:

Понравилась статья? Поделиться с друзьями: