«Մենակ չես, ե՛ս եմ քեզ հետ»․ Սոֆի Մխեյանի ջերմ անակնկալը

Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը հետաքրքիր անակնկալ ունի այս օրերին կորոնավիրուսյան ախտի պատճառով տանը մնացող հանրության համար։

Թեև սահմանափակումները հանվել են, այնուամենայնիվ, աճող քանակով դեպքերի պատճառով, զգոն լինելը պարտադիր է։ Բոլորը կոչ են անում շարունակել մնալ տանը՝ համավարակային իրավիճակը չտարածելու ու աճը դադարեցնելու համար։

Ինքնատիպ անակնկալ է պատրաստել նաև Սոֆի Մխեյանը՝ իր «Մենակ չես, ե՛ս եմ քեզ հետ» տեսահոլովակով, որի ընթացքում նկարահանումները ծավալվել են խստացված համաճարակային ռեժիմով։ Աստղերը, որոնք մասնակցել են նկարահանումներին, չեն շփվել միմյանց հետ։ Նրանց գեղեցկուհի Սոֆին նկարահանել է դրոնի միջոցով՝ այդկերպ յուրահատկություն տալով տեսահոլովակին։

Երաժշտության հեղինակներն են Դեր Հովան և Արփի Շահնուբարյանը, իսկ խոսքերը՝ Ավետ Բարսեղյանի։ Երկու օր առաջ Սոֆին տեսանյութով էր դիմել հետևորդներին՝ թեթև ակնարկելով անակնկալի մասին, իսկ այսօր արդեն լուսանկարներ է հրապարակել և որոշ մանրամասներ հայտնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: