Մեկ ձեռքով այցեքարտ տալը համարվում է վիրավորանք. հետաքրքիր փաստեր` այցեքարտերի մասին

Այցեքարտերի ծննդավայրը համարվում է Չինաստանը: Ընդ որում` դրանք ստեղծվել են դեռևս մեր թվարկությունից առաջ: Դրանք հատկապես մեծ տարածում են ունեցել առևտրականների շրջանում, որոնց միջոցով նրանք իրենց այցելուներին փոխանցում էին իրենց տվյալները: Այցեքարտերը հատկապես մեծ տարածում գտան` 18-րդ դարում` Եվրոպայում:

Այցեքարտերը` Եկատերինա Երկրորդի օրոք

Եկատերինա Երկրորդի ղեկավարման ժամանակ պատրաստված այցեքարտերը յուրահատուկ դիզայներական լուծումներով էին` զարդարված նկարներով, երբեմն` թանկարժեք զարդերով:

Զարմանալի չէ, որ նման ճոխություն իրեն կարող էր թույլ տար մեծ հարստության տեր մարդը: Ընդ որում` դրանք բավականին շատ էին, ինչը խոսում էր մեծ հարստության և կարողության մասին:

Պուշկինի համեստ այցեքարտը

19-րդ դարում զարդանախշերով, թանկարժեք զարդերով այցեքարտերը փոխարինվեցին առավել համեստներով: Օրինակ` հայտնի գրող Պուշկինի այցեքարտի վրա ընդամենը գրված էր` Ա. Ս. Պուշկին:

Այցեքարտ տալու արարողությունը` Ճապոնիայում

21-րդ դարում լրիվ այլ բարքեր են տիրում: Եթե նախկինում այցեքարտերը հանձնվում էին հատուկ արարողակարգով, ապա հիմա դրանք պարզապես տրվում են: Սակայն Ճապոնիայում մի փոքր այլ պատկերացումներ կան այցեքարտերի հետ կապված:

Մեկ ձեռքով այցեքարտ տալը համարվում է վիրավորանք: Այն պետք է տալ 2 ձեռքով և խոնարհվելով, ընդ որում` որքան ներքև է խոնարհելը, այնքան հարգանքը մեծ է: Այցեքարտի ընդունելը ևս պետք է 2 ձեռքով և պատասխան խոնարհվելով արվի: Ճապոնիայում այցեքարտերով փոխանակումը կարևոր է, ուստի դրանց դիզայնի վրա մեծ ուշադրություն է դարձվում:

Ամենաթանկարժեք այցեքարտը

Աշխարհում ամենաթանկարժեք այցեքարտերն առաջարկում է շվեյցարական «Black Astrum» ընկերությունը: 100 այցեքարտն արժե 153 400 դոլար: Դրանք պատրաստված են ապակյա բարձրորակ պաշտպանիշ շերտով` պատված ադամադներով, ընդհանուր` 30 կարատ:

Գագարինի այցեքարտը

Առաջին օտար երկիրը, որն այցելել է հայտնի տիեզերագնաց Յուրի Գագարինը, եղել է Ճապոնիան: Հատուկ այդ այցի համար պատրաստվել են այցեքարտեր` ճապոներեն գրված` «Յուրի Գագարին, Խորհրդային Միության հերոս»:

Այցեքարտերի հավաքածուի ռեկորդակիրը

Աշխարհում ամենաշատ այցեքարտերը հավաքել է Լ.Լ.Կրայնովան` Նիժնի Նովգորոդից. 106 երկրից մոտ 48 000 օրինակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: