Մեծ ողբերգություն՝ երգչուհի Զառայի ընտանիքում

Երգչուհի Զառայի ընտանիքում մեծ դժբախտություն է․ կյանքից հեռացել է նրա հորեղբայրը։ Նա կիսվել է էմոցիաներով հետևորդների հետ՝ նշելով՝ հորեղբայրը միշտ իր կողքին է եղել՝ օգնության կամ խորհրդի համար։

Կորստի մասին երեսունյոթամյա Զառան գրել է սոցցանցի իր էջում։ «Մահացել է իմ սիրելի հորեղբայրը՝ Ալիխանը։ Նման խելացի, բարի, ազնիվ, ինտելիգենտ մարդ։ Ժամանակին նա պատմության և աշխարհագրության ուսուցիչ է եղել։ Վերջին տարիներ դատապաշտպան է աշխատել՝ պապիկի պես՝ շարունակելով ցեղի գործը։

Նա երբեք չէր կարող անտարբեր անցնել ուրիշի ցավի կողքով և անշահախնդիր օգնում էր մարդկանց։ Հորեղբայր Ալիխանը շատ ծանր կյանք է ապրել՝ լի կորուստներով ու հիասթափություններով»,- գրել է Զառան։

Նա դիմել է հետևորդներին՝ խնդրանքով խնաքով վերաբերվել հարազատներին ու ընկերներին։ «Մարդի՛կ, խնդրում եմ, գնահատեք ձեր մտերիմներին, քանի դեռ նրանք ձեր կողքին են։ Դա երջանկություն է»,- նշել է երգչուհին՝ ծնողների ու հորեղբոր հետ կադր զետեղելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: