Մեծն եղբայր Վարդանը եկել էր քույրիկի ետևից․ Սիրուն Մինասը ծննդատնից ընտանեկան գեղեցիկ տեսանյութ է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծնվել է Սիրուն Մինասի երկրորդ երեխան։ Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Մինասը։ Նա համացանցային հարթակում հանրայնացրել էր երեխայի քարտը, որտեղ էլ նշված էր փոքրիկի ծննդյան մասին։ Սիրուն Մինասը դուստր է ունեցել։

Նրա առաջնեկը տղա է, ով դեռ երկու տարին չի բոլորել։ Երջանիկ մայրիկը հաճախ է հանրայնացնում որդու մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր և կիսվում իր երջանկությամբ հետևորդների հետ։

Այս անգամ Մինասը տեսանյութ է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես են դուրս գրվել հիվանդանոցից մայր և դուստր։

Նրանց դիմավորել են հարազատները, որոնք անչափ երջանիկ են։ Տեսանյութում երևում է նաև Սիրունի որդին, ով փուչիկներով և ծաղիկներով եկել է քույրիկին տուն տանելու։

Սիրուն Մինասը տեսանյութին կցել է հետևյալ գրառումը․ «Մեծն եղբայրը եկել էր քույրիկի ետևից»։ Ընտանեկան ջերմ և երջանիկ տեսանյութը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: