Մարտին Մկրտչյանը և Հռիփսիմե Հակոբյանը հիանալի լուսանկարներ են հրապարակել՝ ԱՄՆ-ից

Անկրկնելի գեղեցիկ զույգ Մարտին Մկրտչյանը և Հռիփսիմե Հակոբյանն այս օրերին ԱՄՆ-ում են։ Նրանք չեն դադարում աշխատանքային գործընթացը՝ շարունակելով իրենց երգով ուրախացնել հանդիսատեսին։ Գեղեցիկ զույգը լուսանկարներ է զետեղել իրենց էջերում՝ վերջին միջոցառումից։

Անչափ հմայիչ ու անկրկնելի գեղեցկությամբ լեցուն Հռիփսիմեն միջոցառման համար վառ վարդագույն լուք է ընտրել։ Տաբատով և պիջակով կոստյումը համադրել է սպիտակ շապիկի, սպիտակ պայուսակի և սպիտակ բոկոտիկների հետ։ Անչափ ոճային և նուրբ է ստացվել համադրությունը։

Գեղեցկուհին մազերը թեթև ալիքաձև է հարդարել և հետ տարել՝ բացելով լայն ճակատը։ Թեթև դիմահարդարումն ընդգծել է Հռիփսիմեի բնական գեղեցկությունը։

Մարտինը դասական լուք է ընտրել։ Նա սև կոստյում է կրում՝ համադրելով այն սև վերնաշապիկի և սև կոշիկների հետ։

Կադրերում Հռիփսիմեն լուսանկարվել է նաև գեղեցիկ ծառերի և կանաչների ներքո, ինչպես նաև փողոցում՝ քայլելիս։ Անչափ գեղեցիկ և համահունչ քաղաքային լուք է ստեղծել Հռիփսիմեն, որը միանշանակ նրան անչափ շատ է սազում։

Понравилась статья? Поделиться с друзьями: