«Մարիա»․ սիրառատ պրեմիերա՝ Սարգիս Եղիազարյանից

Հրաշք երգիչ Սարգիս Եղիազարյանն անկրկնելի պրեմիերա է ներկայացրել՝ «Մարիա», որը նվիրել է այդ գեղեցիկ անունը կրող նուրբ էակին։ Երաժշտության հեղինակը Սարգիսն է, խոսքերինը՝ Նարեկ Ստամբոլցյանը, գործիքավորումն արել է Գուրո Գասպարյանը, իսկ միքսն ու մասթերինգը՝ Մելս Գասպարյանի։

Այս հիանալի երգը միանգամից սիրվեց ունկնդիրների կողմից։ Բացի այդ, բազում մարդիկ մեկնաբանություններում հուզառատ պատմություններ էին պատմում՝ կապված Մարիա անվան հետ։ Ահա մի քանիսը․ «Ի՛նչ հետաքրքիր է․․․ Մեկ տարի առաջ օգոստոսի 4֊ին դուք երգեցիք մեր հարսանիքին, իսկ մեկ տարի անց՝ մեր հոբելյանին ընդառաջ, մեր աղջկա անվամբ (մեկ տառի ավելացումով) երգ հանեցիք։ Հուսով եմ՝ իմ ՄԱՐԻ֊ն շատ կսիրի այս երգը։ Հիանալի երգ էր, ինչպես միշտ, դե իսկ ձեր ձայնը աննկարագրելի սիրուն է»։

Եվ սա միակ համընկնումը չէր․ «Անսպասելի զգացողություն է․ քույրս այսօր աղջիկ է ունեցել, անունը Մարիա են դրել և ահա էսպիսի հրաշք երգ է իր հետ «լույս աշխարհ եկել»»։

Եվ ևս մեկը․ «Հրաշալի և ստացված երգ է։ Դարձավ մեր սիրելին, քանի որ մեր աղջիկն էլ է նոր լույս աշխարհ եկել և նրան Մարիա ենք կոչել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: