Մարիամ Փաշինյանը շլացուցիչ լուսանկարներ է հրապարակել

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել։ Նա հաճախ չէ հետևորդներին ուրախացնում լուսանկարներով, բայց երբ զետեղում է դրանք պարզապես հրաշալի են։ Շլացուցիչ գեղեցկուհին պայծառ կադրեր է զետեղել իր էջում՝ ցուցադրելով իր անկրկնելի հմայքը։

Կադրերը, հավանաբար, վարչապետի նստավայրի բակում են արված՝ դատելով հրաշագեղ եղևնիներից։ Մարիամը շլացուցիչ լուք է հավաքել։ Նա մուգ մոխրագույն — պողպատագույն երանգի կիպ երկարաթևք շապիկ է կրում, որն ընդգծում է իր սլացիկ կազմվածքը։

Նա հրաշալի գեղեցկության շապիկը համադրել է կարճ ջինսե շորտերի հետ, որոնք ընդգծում են Մարիամի մարզված ոտքերը։ Լուքն ամբողջացնում են սպիտակ մարզակոշիկները։ Գեղեցկուհին մազերն ուղիղ է հարդարել և թեթև շպարվել՝ ընդգծելով բնական գեղեցկությունը։

Մարիամը զետեղված կադրերին կից մեկնաբանություններ չի գրել, միայն փայլուն սմայլիկներով է ուղեկցել հրաշք ֆոտոները։ Հետևորդները շատ են հավանել նրա լուսանկարները՝ բազում դրական մեկնաբանություններ թողնելով մեկնաբանությունների բաժնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: