Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի բարեգործական նախագծի մասին պատմող անասելի հուզիչ տեսանյութը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բարեգործական նախաձեռնություն է իրականացրել։ Այդ մասին պատմող տեսանյութը նա տեղադրել է իր սոցհարթակում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրան։ Մարիամը տեսանյութին կից գրել է․

«Հերոս Ճղրիկյան Գրիգորի երազանքը կատարվեց։ Ծանր օրերին աջակցող մարդիկ, հավատացող և ուժ տվող մարդիկ, բառերը վերջացել են, որ խորին երախտիքս հայտնեմ Ձեզ։

Թող յուրաքանչյուրիդ բարությունը կրկնակի վերադառնա։ Բարդ էր, դժվար էր այդքան գումարով տուն գտնելը, բայց մենք դա արեցինք՝ Բոլորով: Շնորհակալ եմ անսահման բոլորիդ՝ Ձեր աջակցության համար:

Սփյուռք Շնորհակալ ենք Ձեզ, Ձեր փոխանցած օգությունը ծառայեց իր նպատակին: Կատարվեց Հերոս Գրւգորի երազանքը: Շնորհակալ եմ վստահելու համար։ Սա շաատ մեծ և պատասխանատու գործ էր մեզ համար: Առանց Ձեզ մենք ոչինչ չէինք կարող անել։ Պարտական ենք Բոլորիդ»,- գրել է դերասանուին։

Մարիամ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: