Մարդկանց համատեղելիությունը՝ ըստ Ֆեն Շուի

Մարդկանց համատեղելիությունը պարզելու սկզբունքներից մեկը հիմնված է հինգ տարրերի վրա։ Ստորև տեսնենք մարդկանց համատեղելիությունը՝ ըստ Ֆեն Շուի։

Կրակի տարերքին են պատկանում հետևյալ տարեթվերին ծնվածները՝ 1946, 1947, 1956, 1957, 1966, 1967, 1976, 1977, 1986, 1987, 1996, 1997

Ծառ՝ 1944, 1945, 1954, 1955, 1964, 1965, 1974, 1975, 1984, 1985, 1994, 1995

Ջուր՝ 1942, 1943, 1952, 1962, 1963, 1972, 1973, 1982, 1983, 1992, 1993

Մետաղ՝ 1940, 1941, 1950, 1951, 1960, 1961, 1970, 1971, 1980, 1981, 1990, 1991

Հող՝ 1948, 1949, 1958, 1959, 1968, 1969, 1978, 1979, 1988, 1989։

Գտե՛ք Ձեր և Ձեր սիրելիի ծնված տարեթվերը։ Պարզեք, թե որ տարերքին եք պատկանում և իմացեք Ձեր փոխհարաբերությունների մասին։

Կրակ-կրակ։ Կրակի տարերքին պատկանող մարդիկ լի են էնտուզիազմով և լավատեսությամբ։ Երկու կրակների համադրությունը շատ ուժգին համադրություն կարող է լինել։ Նրանց կապը երկարատև է լինում։

Կրակ-Հող։ Այս ներդաշնակ համադրությունում կողմերը խթանում և գրգռում են միմյանց։ Այդ հարաբերությունները շատ բարեհաջող են։

Կրակ-մետաղ։ Կրակը մետաղը ձուլելու հատկություն ունի, ինչը բարդացնում է զույգի հարաբերությունները։ Կրակի ներկայացուցիչը կփորձի մետաղին իր կամքը պարտադրել, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ Սակայն այս զույգը դժվարին իրավիճակները կկարողանա հաղթահարել հումորի զգացման շնորհիվ։

Կրակ-ջուր։ Այսպիսի համադրությունը բարեհաջող չէ, քանի որ ջուրը հանգցնում է կրակը։

Կրակ-ծառ։ Դա տարրերի ներդաշնակ համադրություն է։

Հող-հող։ Սա շատ լավ համադրություն է, քանի որ երկու կողմերն էլ հոգ կտանեն միմյանց կարիքների մասին։

Հող-Մետաղ։ Հիանալի համադրություն է, քանի որ երկու կողմերը կաջակցեն ու կհարգեն միմյանց, կհիանան միմյանցով։

Հող-ջուր։ Սա բարդ միություն է, քանի որ կողմերը հուզականորեն կարող են միմյանց վիրավորել։

Հող-ծառ։ Սա անբարեհաջող միություն է։ Հողը կայուն է, պահպանողական և զգուշավոր, այնինչ փայտը պրոգրեսիվ է ու շփվող։

Մետաղ-մետաղ։ Բարեհաջող միություն է, քանի որ կողմերը ինտուիտիվ կերպով օգնում են միմյանց։

Մետաղ-ջուր։ Այսպիսի միությունը բարեհաջող է, քանի որ կողմերն աջակցում են միմյանց։

Մետաղ-ծառ։ Այս զույգը կարող է բարդություններ ունենալ, քանի որ երկուսն էլ գերակայության են ձգտում։

Ջուր-ջուր։ Միանգամայն դրախտային փոխհարաբերություններ են, քանի որ երկուսն էլ միմյանց նկատմամբ հարազատություն են զգում և կռահում միմյանց ցանկությունները։

Ջուր-ծառ։ Շատ լավ համադրություն է, քանի որ ուրը սնուցում է փայտը։

Ծառ-ծառ։ Դա շատ ակտիվ, ներդաշնակ միություն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: