«Մարդը, որը կիսահիստերիկ վիճակում հարցազրույց է տալիս և իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը․․․» Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում

Այսօր Ն․ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի է մասնակցել։ Նա անդրադարձել է պատերազմի ժամանակ իր հնչեցրած հրամանների հավաստիության հարցին։ Հիշեցնելով գեներալ լեյտենատի պաշտոն զբաղեցրած մարդու հարցազրույցները, Ն․ Փաշինյանը նշում է, որ այդ մարդն իր հիմնական հակառակորդին համարում է կնոջը։

Ն․ Փաշինյանը կարծում է, կիսահիստերիկ վիճակում նման տեսակետներ հայտնող մարդն առնվազն բազմաթիվ բարդույթներ ունի։ Վարչապետը վստահեցնում է, որ ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի։

«Լելե Թեփե» օպերացիայի հրամանի շահարկվող հարցին անդրադառնալիս՝ Ն․ Փաշինյանն ասում է, որ դա կատարյալ անհեթեթություն է և օպերացիան իրականացնելու առաջարկն արել է ոչ թե ինքը, այլ գեներալ, գեներալ է նաև իրականացրել այդ օպերացիան։

Վարչապետն ասում է, որ անձամբ ներկա է եղել այդ օպերացիայի քննարկմանը, լսել է կարծիքներ, ինքն անձամբ ոչ մի հրաման չի տվել կամ կարծիք չի հայտնել այդ հարցի մասին։

Ն․ Փաշինյանի ուշագրավ խոսքին ամբողջությամբ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: