Մասնակցել է Հադրութի պաշտպանության համար մղված մարտերին, եղել է Շուշիում, ընկել՝ փրկելով ընկերոջը

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Լավ իմանանք նրանց սխրանքը և սրբորեն վերաբերվենք նրանց հայրենանվեր գործին։Սերնդեսերունդ փոխանցենք, որ սերունդները ճիշտ ընկալեն ու գնահատեն հայրենիքի արժեքը։

Մեզ և եկող սերնդին բաժին հասած գործը կարևոր, պատասխանատու է, սակայն տղաների արյունով պահած հայրենիքի հզորացումը սուրբ պարտականություն է։ Խանարհման, երախտիքի խոսքերն այնքան քիչ են նրանց գործի առաջ։

Ճանաչենք ու անմար պահենք տղաների կենդանի հիշատակը։ Հարություն Միրզոյան։ Ծնվել է 2002 թ., Բյուրեղավան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Աբովյան քաղաքի պետական քոլեջում։

Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Ծառայել է Հադրութում։ Ցանկությունը մեծ էր շարունակել ուսումը, բայց ավա՜ղ… Մասնակցել է Հադրութի պաշտպանության համար մղված մարտերին, եղել է Շուշիում, ընկել՝ փրկելով վիրավոր ընկերոջը։

Հարությունը զոհվել է նոյեմբերին, սակայն ընտանիքը նրան գտել է հունվարի 28-ին։ Հավերժ հիշատակ, քաջ զինվոր, քո սխրանքն անմար է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: