Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

Այն, որ Զինվորի  բաժին հացը ենթակա  չէ վաճառքի, պետք է պարզ լինի բոլորի համար: Այն վեր  է բոլոր  բարոյական օրենքներից, մանավանդ պատերազմող երկրի համար, որտեղ բոլորը պետք է խստորեն վերաբերեն այս խնդրին և  խուսափեն  օրենքը խախտելուց:

Մանվել Գրիգորյանի աղմկահարույց  դեպքից հետո, երբ նրա պահետսներում հայտաբերվեցին մեծ  քանակությամբ զինվորից  գողացված իրեր, ուտելիքներ և զնեքեր, այդպիսի դեպքեր բացահյտվեցին ոչ  այդքան խոշոր մասշտաբի, բայց բացահայտվեցին:

Այսօր ստացվել  է հերթական  լուրը  Արարատ մարզից և պարզվել  է , որ Մասիս  քաղաքի  թիվ 1 և Գեղանիստի  ՛՛Մանուշակ՛՛ մանկապարտեզներում շահագործման է հանձված  ՛՛Զինվորի բաժին, ենթակա չէ վաճառքի՛՛ մակնշմամբ վեց հատ   թթվասեր՝ «Ռուզ Մարտի» ՍՊԸ ընկերության կողմից,  ինչպես նաև ժամկանց ձու  և մածուն: Այս փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել  ՀՀ դատախազություն:

«Ռուզ Մարտի» ՍՊԸ ընկերությունում սկսվել են ստուգումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Понравилась статья? Поделиться с друзьями: