‹‹Մամ ջան, ծննդյանս օրը լինելու է հաղթանակի օրը››․ Սամվել Ղարիբյան․ ճանաչենք մեր հերոսներին

Հայրենիքի համար ծնվածները նրա գիրկն ընկան։ Հայրենիքն ամուր գրկել է նրանց, քանզի նրա որդիները հենց նրանք են։ Նրանք՝ հավերժության ճամփան բռնած հերոս տղաները, որ մեզ հայրենիք նվիրեցին, այսօրվա խաղաղ կյանքը և գալիքը։ Անձնազոհ տղաների հիշատակը հավերժ վառ պահենք, նրանց սխրանքներով կերտենք մեր վաղվա օրը։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Սամվել Վարազդատի Ղարիբյան։ Ծնվել է 2000 թվականին՝ Արտաշատ քաղաքում:

Մանկության տարիներին բնակվել է Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել են Բյուրեղավան։ Սովորելի է Բյուրեղավանի հիմնական դպրոցում։ Նրան բոլորն էին սիրում։ Սամվելի դասղեկը՝ Կարինե Դավթյանը, խոր ցավը սրտում այսպես է բնութագրում աշակերտին․

‹‹Սամվելս շատ դաստիարակված, շատ բարի տղա է, անգամ չեմ ցանկանում նրա մասին անցյալով խոսել։ Հինգ տարի դպրոցում դասղեկն եմ եղել, դասավանդել եմ կենսաբանություն։ Բոլոր դասղեկական ժամերի քննարկումներին եթե ներկա էր լինում Սամվելը, ուրեմն դասն անցնում էր ուրախ մթնոլորտում։ Կապույտ աչքերով ու ոսկեգույն մազերով տղան դասընկերուհիների սիրելին էր։ Շատ սիրուն ժպիտ ուներ, և այդ ժպիտը հաստատ մոռանալ չենք կարող››։

Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Սամվելն ընդունվում է ԵՀԲՔ քոլեջի ատամնատեխնիկական բաժինը: Ապագա ատամնատեխնիկը քոլեջի ամենախելացի ուսանողներից էր, սիրում էր իր մասնագիտությունը։ 2019 թվականի հունվարի 24-ին Սամվել Ղարիբյանը մեկնում է ծառայության։ Մեխանիկ-վարորդը ծառայում էր Խոջալույում:

Ծառայությանը մնացել էր չորս ամիս, երբ սկսվում է Արցախյան երկրորդ պատերազմը։ Հոկտեմբերի 6-ին Սամվելին տեղափոխում են Ջաբրայիլ, այդ օրը նրա տարեդարձն էր։

Տարեդարձի ուրախ րոպեները վերածվել էին թեժ մարտերի։ Մոր հետ զրույցում հերոսն ասել էր․  ‹‹Մամ ջան, ծննդյանս օրը լինելու է հաղթանակի օրը››: Ավա՜ղ․․․տարեդարձից չորս օր անց Սամվելն ընկավ հերոսի մահով։ Հավերժ փառք քեզ, քաջ զինվոր, դու հաղթել ես։

Понравилась статья? Поделиться с друзьями: