«Մամ ուզում եմ, որ․․․» երգում են մեր զինվորները․ բացառիկ տեսանյութ

Ծնողական հովանու ու հոգածությունից հեռու գտնվող զինծառայակից զինընկերների համար ամենաբաղձալի էակները, որոնց կարոտում են, մայրիկներն են, ովքեր նույնքան բաղձանքով կարոտում են նաև իրենց զինծառայող տղաներին, որոնց ճանապարհել են դիրքեր։

Մայրերի համար էլ իրենց տղա զինվորներն են ամենաշատը հիշվում։ Մայրերը ամեն օր իրենց սահմանապահ տղաների հետ են հոգեպես ու մտովի։ Ամենևին էլ զուգադիպություն չէ, որ զինծառայողների ու նրանց մայրիկների միջև եղած փոխադարձ սիրո ու կարոտի մասին ստեղծագործություններն ամենից շատն են ընդունվում ու երգվում։

Զինվորների կատարմամբ հնչում է հայտնի ու սիրված երգը։ Ծառայակից ընկերները որոշել են նման կատարմամբ իրենց մայրերին փոխանցել իրենց սերն ու կարոտը։ Զինվորների այս կատարումը շատ ջերմ արձագանքների է արժանացել։

Օգտատերերից մեկն, ի պատասխան այս երգին, գրել է հետևյալը․ Վայ, երեխեք ջան, բա մամաներն ինչքան են ուզում ձեզ ամուր գրկել։ Զինվորների հուզառատ կատարումը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: