«Մամ, դու իմ մասին դեռ կլսես, ես լավագույն պոստ պահողն եմ լինելու». հերոս Արամ Խաչատրյան

Արամը փոքրուց սիրում էր երաժշտությունը: Դպրոցում միշտ իր երգով աչքի է ընկել: 10 տարեկաում ընդունվում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Բազմաթիվ համերգներ է ունեցել, քամանչա նվագել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ Գեղարվեստի ֆակուլտետ: 4 ամիս է սովորում և զորակոչվում բանակ: Ծառայում էր Մատաղիսում: Բանակում էլ հզոր ձայնով աչքի էր ընկնում: Նրան այնտեղ «Մաեստրո» էին կանչում:

Հոգատար, խելացի, նվիրված, ուշադիր ընտանիքի և քույրերի նկատմամբ:

Զինվորական ծառայության ընկելու պատճառով լուրջ վնասվածք է ունեցկ, հնարավորություն կար բանակ չգնալու, սակայն իր ցանկությամբ է զորակոչվել: Հայրենիքի սերն ամեն ինչից վեր է եղել նրա համար:

«Մամ պոստերը մնաց, դու իմ մասին դեռ կլսես, ես լավագույն պոստ պահողն եմ լինելու: Ասում էի լիովին ապաքինվի, կրկին կգնաս պոստ պահելու, ասում էր չէ, մամ, պոստս մնաց»:

Արամ Խաչատրյանի հետ վերջին անգամ ընտանիքի հետ կապվել է հոկտեմբերի 13-ին և դրանից հետո ծնողները լուր չեն ունեցել նրանից, ծնողները զոհվելու լուրն ստացել են դեկտեմբերի 7-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: