Մահից ընդամենը օրեր առաջ․․․ նոր կադրեր, որոնք արվել են Հայկոյի մահից օրեր առաջ

Երգչուհիներից Մարին վերջերս ընտանիք է կազմել՝ հարսանյաց արարողությունը կազմակերպելով աշնան հենց առաջին օրը՝ սեպտեմբերի մեկին։

Դեռ այն ժամանկ Մարիի հարսանեկան արարողությանը ներկա են եղել մի շարք հայտնի դեմքեր, մասնավորապես երգիչներ, ինչպես օրինակ՝ Սոնան, Հայկոն, ովքեր իրենց ներկայությամբ ավելի տոնական տրամադրություն են հաղորդել հարսանյաց արարողությանը։

Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել ոչ թե Երևանում, այլ Լոռու մարզում։ Փաստացի, դա այն վերջին առիթներից էր, որին մասնակցել է Հայկոն ու հանդես եկել երաժշտական կատարմամբ։ Հայկոն կատարել է «Վերև» հայտնի երգը։

Մարին իր պատմություններում վերստին տեղադրել է այն կադրերը, որոնցում երևում են Հայկոն։ Նա այդ կադրերի հրապարակմամբ իր կարոտն ու ափսոսանքն է հայտնել երգչի հետ տեղի ունեցածի առիթով։

Մարիի տեղադրած որոշ կադրեր, որոնք հանրայնացվել են դեռ սեպտեմբերի երկուսին և որոնցում երևում է նաև Հայկոն, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: