Մահացել է Վալենտին Գաֆթը

Դեկտեմբերի տասներկուսին երկարատև հիվանդությունից կյանքի ութսունվեցերորդ տարում կյանքից հեռացել է ԽՍՀՄ և ռուս դերասան, ժողարտիստ Վալենտին Գաֆթը։ Դերասանի կինը՝ Օլգա Օստրոումովան նշել է՝ մահվան պատճառն ուղեղի կաթվածն է եղել, որից հետո դերասանը վերակագնվում էր մի քանի տարի։

Նշենք՝ Գաֆթը ծնվել է 1935ի սեպտեմբերի երկուսին։ Ստեղծագործական հրաշալի ուղու ընթացքում աշխատել է Մոսկովյան դրամթատրոնում, Մոսսովետի թատրոնում, «Լենկոմում»։ «Սովրեմեննիկ» թատրոնում ծառայել է 1969ից։ 2019ի օգոստոսին դերասանը հոսպիտալացվել է ուղեղի կաթվածից հետո։ Նրա վիճակը գնահատվում էր որպես բավարար, սակայն նա այդպես էլ չկարողացավ վերականգնվել։

Նշվում է՝ հայտնի դերասանը կհուղարկավորվի Տրոեկուրովյան գերեզմանոցում՝ մշակութային գործիչների ճեմուղու վրա։ Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի տասնհինգին։ Վերջին հրաժեշտի արարողությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երեքշաբթի օրը՝ նրա հարազատ թատրոնում։

Ցավակցում ենք մեծագույն դերասանի ընտանիքին և երկրպագուներին։ Նա հավերժ կմնա բոլորիս սրտերում որպես սովետական դարաշրջանի լավագույն դերասաններից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: