Մահացել է Հարություն Թոփիկյանը

Այսօր հերթական բոթը ստացանք․ քովիդային ախտը դարձել է մաեստրո Հարություն Թոփիկյանի մահվան պատճառ։ Վաթսունիննամյա արվեստագետը երկրային կյանքը լքեց հոկտեմբերի քսանվեցին։ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի անժամանակ մահվան բոթը հաստատել է Կամերային թատրոնի մամլո քարտուղարությունը, որի երգչախմբի հիմնադիրը, գեղղեկավարն ու դիրիժորն էր Թոփիկյանը։

Դիրիժորի վառ գործունեությունն սկսել է 1976ին՝ ղեկավարելով հեռուստա-ռադիոյի երգչախումբը։ 1982ին արժանացել է Լենինյան կոմերիտմիության պետմրցանակի։ Հայաստանից բացի նրա տաղանդը գնահատվել է աշխարհի առաջատար երկրներում։ 1991ին նրան է վստահվել ղեկավարել էստոնական Տալլինի երաժշտական փառատոնի քսան հազարանոց երգչախումբը՝ «Հայրապետական օրհներգը» կատարելով:

1991ից 1994 թվականներին վերակազմավորել է լիբանանյան Բեյրութի Բ․ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը։ 1996ին հիմնադրել է երևանյան կամերային երգչախումբը՝ այն մեծ համբավի հասցնելով, ինչի շնորհիվ 2009ին երգչախումբը պետական է դարձել։

Իր մեծագույն ավանդի համար Թոփիկյանը հուշամեդալների և ոսկե մեդալների է արժանացել։ 2013ին նրան է շնորհվել արվեստի վաստակավոր գործչի կոչում։

Понравилась статья? Поделиться с друзьями: