Մահացել է հանրահայտ Սև Հովազը

Այսօր հայտնի է դարձել, որ հոլիվուդյան դերասան Չեդվիկ Բոուզմանը մահացել է քառասուներեք տարեկանում։ Նրա ներկայացուցիչների պաշտոնական հաղորդագրությունում նշված է՝ վերջին չորս տարվա ընթացքում նա պայքարել է քաղցկեղային ախտի դեմ։

2016-ին նրան հաստ աղիքի երրորդ աստիճանի քաղցկեղ է ախտորոշվել, որն անցել է չորրորդ աստիճանի։ Չնայած ախտին, Բոուզմանը շարունակել է ակտիվ աշխատել և չի հայտարարել իր ախտորոշման մասին։

Իրական մարտիկ Չեդվիքը տարել է այդ ամենը՝ նվիրելով ձեզ բազում ֆիլմեր, որոնք նա սիրել է։ Իր համար մեծ պատիվ է եղել մարմնավորել Տ՛Չալլուու դերը «Սև Հովազը» ֆիլմում։ Նա մահացել է իր տանը՝ կնոջ և ընտանիքի մոտ։

Ընտանիքը շնորհակալություն է հայտնել սիրո և աղոթքների համար՝ խնդրելով շարունակել հարգել իրենց անձնական կյանքն այս ծանր շրջանում»,- գրված է հաղորդագրության մեջ։ Ցավակցում ենք դերասանի ընտանիքին և մտերիմներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: