Մահացել է հայտնի երգչի նորածին երեխան

«5sta Family» խմբի հայտնի երաժիշտ Վալերի Եֆրեմովն օգոստոսի քսանհինգին հայր է է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա դուստրը՝ Վիկտորիան։ Այսօր երաժիշտը հայտնել է՝ դուստրը մահացել է։ Թե ինչն է դարձել բալիկի մահվան պատճառը չի նշվում։ Վալերին իր ցավով կիսվել է երկրպագուների հետ։

«Շնորհակալ են, մեր փոքրիկ։ Սրանք մեր կյանքի լավագույն ինն ու կես օրերն էին։ Դու փոխեցիր մեզ, ավելի լավը և ուժեղ դարձրեցիր, մեզ թույլ տվեցիր զգալ՝ որքան հաճելի է ծնող լինելը։

Եվ թող մենք մինչև վերջ չենք հասկանում՝ ինչ ես տվել մեզ այս կարճ ժամանակաշրջանում, բայց անպայման կհասկանանք՝ հիշելով քեզ սիրով և երախտիքով»,- գրել է երգիչը։

Նշենք՝ Աննան և Վալերին երկար տարիներ միասին են, դեռևս 2010ականներից։ Զույգը գաղտնի էր պահում երկար սպասված հղիության մասին լուրերը և բալիկի լույս աշխարհ գալը զարմանալի էր բոլորի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: