Մահացել է աշխարհահռչակ դերասանուհին

Ճապոնացի դերասանուհի Սեյ Ասինան մահացած է գտնվել Տոկիոյի իր տանը։ Նրա մենեջերը և ոստիկանությունը հաստատել են՝ աստղն ինքն է իրեն զրկել կյանքից։

2007ին նկարահանված «Մետաքս» ֆիլմից հայտնի դերասանուհու նման քայլի պատճառը հայտնի չէ։ Նա չի թողել որևէ գրառում։ Դերասանուհու մարմինը եղբայրն է գտել։ Նա անհանգստացած է, որ Սեյը կիրակի օրվանից չի պատասխանել իր զանգերին և հաղորդագրություններին։

Ասինան, որի իսկական անունն Իգարասի Այա է, ծնվել է 1983ին՝ Ճապոնիայում։ Տոկիո տեղափոխվելով՝ նա սկսել է մոդելի կարիերա, ապա սկսել է նկարահանվել սերիալներում։ Նրա առաջին դերը եղել է «Երջանկության ծայրը» սերիալում։

Սեյին սկսեցին հրավիրել մասնակցելու կինո և թիվի նախագծերին։ Բայց իրական հայտնիությունը նա ձեռք է բերել «Մետաքսում» նկարահանվելիս՝ իտալացի գրող Ալեսանդրո Բարիկոյի վեպի հիման վրա նկարահանված։ Դերասանական կարիերայի ընթացքում նա բազում մրցանակների է արժանացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: