Մահացել է անչափ սիրված հայտնի դերասանը

Անչափ մեծ բոթ է ստացվել հայտնի դերասանի մտերիմների և երկրպագուների համար։ Կյանքի 69-րդ տարում մահացել է ռուսաստանյան հայտնի դերասան, վաստակաշատ Ալեքսանդր Սամոյլովը։ Մ․ Գորքիի անվան թատրոնի էջը հայտնել է գույժը։ «Այսօր կյանքից հեռացել է մեր կոլեգան, մեր ընկերը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Սամոյլովը»,- նշված է հայտարարության մեջ։

Մահվան պատճառը քովիդային ախտն է եղել։ Նա առաջին ախտանշանները նոյեմբերի երկուսին է ունեցել, ինչից հետո հոսպիտալացվել է թոքախտով։ Նոյեմբերի տասներեքին Սամոյլովին միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին, սակայն այսօր դերասանը մահացել է։

Նշենք՝ Ալեքսանդր Սամոյլովը ծնվել է 1952-ին՝ Կեմերովոյում՝ դերասանների ընտանիքում։ 1977-ին ավարտել է ԳԻՏԻՍ-ը՝ աշխատանքի անցնելով Մայակովսկիի անվ․ թատրոնում։ 1994ից աշխատում է Մ․ Գորկիի անվ․ թատրոնում։

Նա ավելի քան 40 դեր է խաղացել կինոներում և սերիալներում՝ մեծ հարգանքի արժանանալով իր կոլեգաների և երկրպագուների կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: