Մահացել է անչափ սիրված դերասանը

Մեծագույն բոթ է պատել արվեստի աշխարհը։ Մահացել է ռուսաստանյան և խորհրդային հայտնի դերասան Բորիս Կլյուևը։ Նա յոթանասունվեց տարեկան էր։ Կլյուևը հատկապես հայտնի էր իր «Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմում Ռոշֆոր կոմսի և Շերլոք Հոլմսի արկածների մասին ֆիլմերում մարմնավորած դերերով։

Տխուր լուրը հայտնել է թատրոնի պաշտոնական էջը, որտեղ նա ծառայել էր երկար տարիներ։ Հայտարարությունում նշված է՝ նա կյանքից հեռացել է հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։ 2018ի ապրիլին Կլյուևը խոստովանել է՝ իր մոտ թոքերի լուրջ ախտ է հայտնաբերվել։

Թատրոնի տնօրեն Տամարա Միխայլովան շեշտել է՝ մահվան պատճառը հենց օնկոլոգիական ախտն է եղել։ Նա նաև պատմել է՝ դերասանը մինչ կյանքի վերջ բեմ է դուրս եկել և խաղացել երկու ներկայացումներում։

Նշենք՝ Բորիս Վլադիմիրովիչի միակ որդին՝ Ալեքսեյը, մահացել է 1993ին՝ սրտային անբավարարությունից։ Նա ամուսնացած էր հրաշալի կնոջ՝ Վիկտորյայի հետ, որի հետ միասին էր քառասունհինգ տարի։

Понравилась статья? Поделиться с друзьями: