Մшհшցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , դերասան Վիգեն Ստեփանյանը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , դերասան, բեմադրիչ  Վիգեն Ստեփանյանը ծնվել է 1952 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։ Որպես դերասան աշխատել է Ստանիսլավսկու անվան թատրոնին կից ստուդիայում, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան։ Գրեթե տասը տարի աշխատել է արտերկրում՝ Լիբանանում։ 2003 թվականին վերադառնում է հայրենիք և անցնում աշխատանքի իր հիմնած թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար։

Թատրոնն այժմ  անվանվում է «Մետրո»։ Որպես դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում, դասավանդել է նաև Խաչատուր Աբովյան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում, որտեղ դասավանդում էր ռեժիսուրա։

Մոսկվայում բեմադրել է  «Ոսկե նուռ» հանդեսը։ Տարբեր երկրներում 43 ներկայացումների բեմադրման հեղինակ է, խաղացել է հարյուրից ավելի դերեր, նկարահանվել է 50 ֆիլմերում։ Գրել և ներկայացրել է տասից ավել պիեսներ։

Տաղանդաշատ դերասանը սրտի կшթվшծից մшհացել է այսօր՝ հունվարի 19-ին 68 տարեկան հասակում։ Մեր խորին ցшվակցություններն ենք հղում հարազատներին և ընկերներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: