«Ղարաբաղը մերն է»․ Սիլվա Հակոբյանի հուզիչ երգը, որն անհնար է առանց արցունքերի լսել

Անկրկնելի հրաշալի երգչուհի Սիլվա Հակոբյանն այս օրերին համահունչ պրեմիերա է ներկայացրել՝ «Ղարաբաղը մերն է»։ Անչափ հուզիչ երգ, որին կից Սիլվան գրել է․ «Տղերքը զենքով, հայ ազգի ոգով, ես էլ իմ երգով #հաղթելուենք»։

Անկրկնելի երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Սիլվայի քույրը՝ Մանեն։ Անկրկնելի հուզիչ երանգներով այս չքնաղ ստեղծագործությունն անհնար է պատկերացնել առանց անկրկնելի երաժշտության․ դուդուկն ու զուռնան՝ Գևորգ Կարապետյանի, դհոլը՝ Կարո և Էդգար Կարապետյանների, Արման Սիմոնյանի, ստեղնաշարայինները՝ Նարեկ Գեղամյանի և Արմեն Սահակյանի, հարվածայինները՝ Հովհաննես Աթաբեկյանի, միքսն ու մասթերինգը՝ Նարեկ Գեղամյանի և Արսեն Բարսամյանի։

Այս հրաշալի մարդկանց շնորհիվ է այս անկրկնելի երգը նման հնչեղություն ու հուզիչ նրբերանգներ ստացել։

Եվ իհարկե, անհնար է այս հուզառատ ստեղծագործությունը պատկերացնել առանց Սիլվայի հզոր ու չքնաղ ձայնի ու վարպետության։ Վայելեք այս անկրկնելի պրեմիերան՝ «Ղարաբաղը մերն է»՝ չմոռանալով, որ անպայման հաղթելու ենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: