Հրատապ․ հայրենիք են վերադառնում երկու գերի․ մանրամասներ

Օրվա ամենասպասված և ուրախալի լուրը․ հայրենիք են վերադառնում երկու գերի։ Նրանց անունները դեռ չեն հայտնել, սակայն տեղեկության համաձայն՝ նրանք ինքնաթիռում են և րոպեներ անց կլինեն Հայաստանում։

Նրանց վերադարձնելու համար ՀՀ ՊՆ նախարարը հանդիպում էր ունեցել Մուրադովի հետ։ Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գերիների վերադարձման պայմանավորվածություն։

Մուրադովը մեկնել է Ադրբեջան և Հայաստանում կլինի րոպեներ անց գերիների հետ միասին։ Լուրն անսահման ուրախություն է պարգևել յուրաքանչյուր հայի։

Երկու հայ ընտանիք այսօր կերջանկանա և կփարատի այս ողջ ամիսների ընթացքում հոգում ու սրտում բույն դրած կարոտը։ Վերադառնում են Արթուր Նալբանդյանը և Արամայիս Տոռոզյանը։

Քաղաքական մի շարք գործիչներ թե՛ արտերկրում և թե՛ Հայաստանում ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան օգուտ բերել բոլոր գերիների վերադարձման գործում։ Նրանց բոլորի վերադարձը առաջնային խնդիր է և րոպե առաջ պետք է բոլորը վերադառնան։

Понравилась статья? Поделиться с друзьями: