Հրատապ․ արտակարգ դրությունը երկարաձգվեց

Րոպեներ առաջ կառավարության նիստին որոշվեց արտակարգ դրության՝ մինչև հունիսի տասներեքը ժամը 17։00-ն երկարաձգելու մասին որոշումը՝ դառնալով երկրորդ երկարաձգումը։ Վերջին օրերին արդեն իսկ պարզ էր դարձել՝ երկարաձգվելու շուրջ, բայց ժամկետները տարբեր էին խոսվում։ Հիմա պարզ դարձավ․ որոշումը երեսուն օրով է։

Ինչպես երեկ հայտնել էր պարետ Տիգրան Ավինյանը, արտակարգ դրության առկայությունն անչափ կարևոր է՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Առանց արտակարգ վիճակի ռեժիմի հնարավոր չէ իրագործել վարչական մի շարք լծակներ, որոնք անհրաժեշտ են իրավիճակը կայունացնելու համար։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ որոշ դեպքերում դիմակ կրելը կլինի պարտադիր, ու չկրելը վարչական տուգանք կառաջացնի։ Նաև որոշակի մեղմացումներ են արվել դատապարտյալների համար․ այսուհետ նրանք կկարողանան շաբաթը մեկ անգամ հանձնուկ ստանալ։

Այս ամենն անչափ կարևոր է՝ կորոնավիրուսային համավարակային իրավիճակը հաղթահարելու համար՝ հնարավորություն տալով պետությանը վերահսկել իրավիճակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: