Հուզիչ․ Վերջին վիդեոն։ Հաջորդ օրը՝ Հոկտեմբերի 10-ին երկուսն էլ դարձան հավերժի ճամփորդ․․․

Անցնող տարին դժվարագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ։ Նախորդ տարվա այս օրերին թեժ մարտեր էին ընթանում Հադրութի համար, որոնք ուղեկցվում էին իրարամերժ հայտարարություններով ու տեղեկություններով։

Այդ օրերին իրենց խիզախությամբ անհավասար մարտերում փայլեցին շատ քաջորդիներ, որոնց մի մասը հենց այդ մարտերի ժամանակ էլ բռնեց անմահության ուղին՝ հավերժ հիշվելով որպես ազգի անմնացորդ նվիրյալ ու խիզախ մարտիկ։

Արթուր Համբարյանը, ով արցախյան մարտերի ժամանակ կորցրել է իր թանկագին եղբորը, մի տեսանյութ է հրապարակել գրեթե մեկ տարվա վաղեմության և գրել հետևյալը․ Մեր զինակից ընկերների՝ Հադրութի զորամասի 1-ին գումարտակի 1-ին վաշտի լեյտենանտ Դավթյան Գարիկի ու շարքային Ավագի վերջին վիդեոն։

Հաջորդ օրը՝ Հոկտեմբերի 10-ին երկուսն էլ դարձան հավերժի ճամփորդ։ Միշտ կհիշենք ձեզ ընկերներ ջան,- տեսանյութին կից ավրած իր գրառումն ավարտել է Արթուր Համբարյանը։ Արթուրի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: