«Հով ջան, ընկեր ջան… կներես…»․ Նազենի Հովհաննիսյան

Տաղանդաշատ հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հուզառատ գրառում է կատարել․ «…պատե րազմի դեմքը փոփոխական է. իրենը չունի, անընդհատ մեր սիրելի, մեր հարազատ ու ծանոթ մարդկանց դեմքն է խլում… Հովոյին, վստահ եմ, տեսել եք շատերդ. իր` միմի սպիտակ դիմակով, ժպիտով ու ժպտացնող:

Երբեք չեմ լսել օֆ անի, բողոքի կամ տրտնջա` ֆինանսի չլինելուց, նկարահանման ուշ ժամից կամ բոլոր գոյություն ունեցող իրական խնդիրներից: Հովոն ու ժեղ տղա էր. բառիս բոլոր իմաստներով: Ու ժեղ և ինչքան ու ժ ուներ` համեստ… ընդամենը մի տարով էր մեծ ինձնից. նրա տեղը կարող էի լինել ես…

Տղերք ձեզ շատ եմ խնդրում, ԿՅԱՆՔՈՎ ՀԵՏ ԵԿԵՔ, մա հով չէ, այլ ԿՅԱՆՔՈՎ մնացեք մեր պատմության մեջ մեռնեմ ձեր սրտին, Հերոս եք` ուղն ու ծուծով, ձեր ամեն ապրած վայրկյանով հերոս եք, մեզ օդի ու ջրի պես դուք եք պետք` մենակ հետ եկեք… (…

Հա, ճիշտ է, Հայաստանը չունի նավթի ու գազի անոթներ, որոնցով անընդհատ պատե րազմներ հրահրի ԽԱՂԱՂ բնակիչների դեմ` ինչպես անում են Թուրքիան և Ադրբեջանը, որ հա գարշե ղություն տարածեն, բայց ունի մինչև հավերժություն ձգվող ու ԿՅԱՆՔՈՎ լցված Երակներ, էդ երակների մեջ էնքան Սեր, էնքան ու ժ ու համերաշխություն ենք լցնելու, որ ԱՐՏԱՀԱՆԵՆՔ Էս գրողի տարած խելագար աշխարհը, որ ԲՈՒԺՎԻ… էն աշխարհ, որտեղ բոլորը միմ են դարձել, իսկ ՄԻմը` Հերոս!

Հով ջան, ընկեր ջան… կներես(… կներես որ ժամանակին քեզ լիքը մարդ էդպես էլ չճանաչեց` որպես տաղանդավորագույն Մնջաղախացի, որպես սովորական Երկրի արտասովոր Մարդու… որի մեջ կյանքն էնքան շատ էր, որ մեզ էլ բաժին հանեց …»։

Понравилась статья? Поделиться с друзьями: