Հնդկաստանում ջրահարս-երեխա է լույս աշխարհ եկել

Վերջերս ամբողջ աշխարհում սենսացիա գրանցվեց։ Հնդկաստանում բժիշկները յոթնամյա տղայի շուրջ 526 ատամ են հեռացրել։ Որոշ ժամանակ անց Times of India պարբերականը հրապարակեց հերթական լուրը։

Հուլիսի 27-ին Ութար Պրադեշ նահանգի Լաքհիմպուր Կհերի շրջանում երիտասարդ մայրը երեխա է լույս աշխարհ բերել, որը սիրենոմիելիայով է տառապել։ Դա ջրահարսի համախտանիշն է, երբ ոտքերը անջատված չեն։ Հիմնականում օրգանիզմում բացակայում են երիկամներից մեկը և սեռական օրգանները։

Բնականաբար, այդպիսի խախտումները կյանքի հետ համատեղելի չեն։ Բժիշկները ցանկացել են փոքրիկին հատուկ հաստատություն ուղարկել, սակայն չեն հասցրել։ Երեխան մեկ ժամ էլ չի ապրել և անգամ չի հաջողվել պարզել նրա սեռը։

Պատմության մեջ միայն մեկ անգամ է ամերիկացի բժիշկներին հաջողվել անջատել ոտքերը և լուծել ներքին օրգանների հետ կապված խնդիրը։ Խոսքը Տիֆանի Յորքի մասին է։ 1980-ին ծնված երեխան մինչ օրս ողջ է։

Մեկ այլ դեպքում երեխային հաջողվել է ապրել 10 տարի։ Մյուս դեպքերում մահը վրա է հասել ծնվելուց հետո մի քանի օրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: